Թեղուտի հանքի բացվելուց հետո Շնող գյուղից արտագաղթը դադարել է. պնդում է ՀՀԿ-ական գյուղապետը

Թեղուտի հանքի բացվելուց հետո Շնող գյուղից արտագաղթը դադարել է. պնդում է ՀՀԿ-ական գյուղապետը (ֆոտո) Լոռիի մարզի Շնող համայնքի 3297 բնակիչներից 370-ն աշխատում է Թեղուտի հանքում: Այս մասինNEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը, հավելելով, որ գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ ու դաշտավարությամբ: Նրա խոսքով, լուրջ առաջընթաց կա խոշոր եղջերավոր անասնապահության մեջ, իսկ խոզաբուծությունը նոր է  թափ է առնում. «Տարիներ առաջ խոզերի ժանտախտ բռնկվեց, բոլորը  սատկեցին, հիմա արդեն կարծես թե մարդիկ էլի սկսում են պահել»: Հայկազ Քոչինյանի փոխանցմամբ, գյուղում վերջին երեք տարում իսպառ վերացել է արտագաղթը: «Դեռ մի բան էլ ներգաղթ ունենք, Թեղուտը որ սկսեցին աշխատեցնել, մարդիկ ռուսաստաններից հետ եկան»,-ասաց նա: Միակ լուրջ խնդիրը գյուղում խմելու ջրի հարցն է: Աշխարհագրական դիրքից ելնելով գյուղում բնակչության քիչ մասն է ջուր ստանում, այն էլ 2 օրը մեկ` մի քանի ժամով: Խնդիրներ են առաջանում նաեւ բերքի իրացման հետ կապված, քանի որ Շնող համայնքը մարզենտրոն Վանաձորից գտնվում է 75 կմ հեռավորության վրա: Մեր այն հարցին, թե ինչպիսին է կառավարության ուշադրությունը Շնողի հանդեպ, պատասխանեց, որ վերջին տարիներն մեծացել է քանի որ լուրջ քայլեր արվեցին կառավարության կողմից  գյուղատնտեսությանը զարկ տալու ու գյուղացուն հողին կապելու համար: Սեփական եկամուտները նախորդ տարի հավաքագրվել են 96,7 տոկոսով, որը կազմում է ամբողջ Լոռիի սեփական եկամուտների 2,4 տոկոսը: Նշենք, որ ՀՀԿ-ական Հայկազ Քոչինյանը Շնող համայնքի ղեավար է 1996թ-ից, վերջին անգամ գյուղապետ է ընտրվել 2008թ-ին, հավաքլով ձայների 78,8 տոկոսը: news.am
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում