Անտառային տնտեսություն և որսորդություն

Իրենց բնույթով գյուղատնտեսությանը մոտ ճյուղեր են համարվում անտառային
տնտեսությունը և որսորդությունը:

Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապես
մեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակաս
կարևոր է նաև անտառի դերը` պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման, վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում:

Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության
մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր
աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը:

Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ՝ Հնդկաստանում տարեկան
հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր:
Որսորդությունը նույնպես մարդու գործունեության հնագույն բնագավառներից է, և հայտնի է գրեթե բոլոր ժողովուրդներին: Այն զբաղվում է վայրի կենդանիների և թռչունների որսով:
Անցյալում այն զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, իսկ ավելի ուշ` երկրագործության և անասնապահության հետ: Որսորդությունը անասնապահության հետ միասին բնակչությանը լրացուցիչ մատակարարում է միս, կաշի, մորթի:

Մեր օրերում անտառների ու այլ տարածքների կենդանական սննդամթերքի նշանա-
կությունը շարունակում է մեծ մնալ աշխարհի մի շարք երկրների բնակչության համար:
Աշխարհի ավելի քան 60 նոր զարգացող երկրների բնակչության կենդանական ծագման
սննդաբաժնում վայրի կենդանիների միսը կազմում է առնվազն 1/5-ը: Իսկ, օրինակ,
Պերուական Ամազոնիայի բնակչության սննդաբաժնում այն կազմում է նույնիսկ 85 %:
Որսորդությունն ու հավաքչությունը դեռևս զգալի չափով պահպանվում են նաև որոշ
զարգացած երկրներում (Ռուսաստանում, Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում):
Օրինակ, Ավստրալիայում տարեկան միջին հաշվով որսում են 5 մլն ագեվազ:

Հավաքչությունը պահպանվում է նաև Հայաստանում: Մեր սննդաբաժնի մեջ օգտագործվող որոշ մթերք ոչ թե գյուղատնտեսական արտադրանք են, այլ բնության բարիքներ: Դրանցից են, օրինակ` ավելուկը, մանդակը, ծառի և դաշտային սնկերը, դեղաբույսերը և այլն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում