Հրաչ Բերբերյան. «Հայաստանում գենետիկ սերմեր չկան»

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը հերքեց այն տեղեկությունները, թե հայ ֆերմերները ստանում են գենետիկ սերմեր: Վերջերս տարածված լուրերն այն մասին, թե Հայաստանում գենետիկորեն փոփոխված սերմեր են մշակում, Հրաչ Բերբերյանը որակեց դա որպես մտածված քայլ, որի նպատակն է վնաս հասցնել ՀՀ տնտեսությանը:

Ըստ Հ. Բերբերյանի` ՀՀ կառավարության Ռուսաստանից ներկրած սերմացուն շատ բարձր որակի էր, որի միջին բերքատվությունը 4.5 տոննայի է հասնում: Այդ սերմից բոլոր ֆերմերները գոհ էին: Գյուղնախարարության բաժանած ցորենից գյուղացիները դժգոհություններ են արտահայտում: Այդ սերմացուն գյուղնախարարությունը պետք է վերաբաշխեր հաջորդ տարի` որպես A դասի սերմացու, սակայն սերմեր բաշխողները թերացան իրենց գործում, ինչի հետևանքով ներկրվել են տեղական վերարտադրության սերմացու, որը, Հրաչ Բերբերյանի խոսքով, ցածր վերարտադրության է: «Այսինքն` թույլ վերահսկողության պատճառով լավ սերմացուն պահեցին, վատը տվեցին գյուղացուն»- ասաց Հրաչ Բերբերյանը և ավելացրեց, որ այդ սերմնացուն նույնիսկ զտված չի եղել: Խնդիրն առկա է Արարտում, Արմավիրում և Բաղրամյանի գոտում: «Արարատի տարածաշրջանում հողերի մոտ 30%-ը վարակված չէր, իսկ այսօր հողերի լուրջ քանակություն վարակվել է հենց այդ սերմերից, որոնք զտված չեն եղել»,- ասաց Հրաչ Բերբերյանը: Հրաչ Բերբերյանը հայտարարեց նաև, որ ԳՁՕ չի ներկրվում Հայաստան և հերքեց գեղեցիկ տեսք ունեցող խնձորների ԳՁՕ լինելը, ասաց, որ պարզապես լավ մշակված են:

Հ. Բերբերյանի տեղեկացմամբ` ՀՀ կառավարությունն այս տարի ներկրել է մոտավորապես 25.000 տոննա պարարտանյութ, սակայն կարիք ունի 300.000 տոննա պարարտանյութի: Նրա կանխատեսմամբ` անցած տարվա բերքի քանակը կպահպանվի: «Մեր տվյալներով` Արարատի տարածաշրջանում կունենանք 25.000 տոննա ծիրան, Արմավիրում ` 10.000-12.000 տոննա, իսկ պաշտոնական տվյալներով` 50.000 տոննա:

Սաթենիկ Աբրահամյան

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում