Սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում

<Ցավն այն է, որ և բողոքող և պատասխանատու կողմը խուսափում է իրական մասնագետների ծառայություններից օգտնվել, ինչն էլ հենց կարող է բազմաթիվ խնդիրների լուծումներ տալ>,- Ելակետ մամուլի ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

Այս բացը լրացնելու համար Ելակետ մամուլի ակումբը Econews.am կայքի նախաձեռնությամբ իրականացրեց քննարկում «Սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» թեմայով:   Քննարկման նպատակն է վերհանել հանքարդյունաբերության ոլորտում հասարակությանը հուզող հրատապ խնդիրները, քննարկել սոցիալական պատասխանատվության և հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների սոցիալական խնդիրները:

Քննարկմանը հրավիրված են` հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ`«Վալլեքս» խմբի ընկերություններ, Քրոնիմետ Մայնինգ ԲԸ, «Ֆորչն Ռիզորսիս» (Fortune Resources) ընկերություն և այլն, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն, «Հակոբյան» բնապահպանական կենտրոն, բնապահպաններ, ակտիվիստներ և լրագրողներ:

econews.am

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում