Որքան է իջել Սևանա լճի մակարդակը

Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի ընդունումից հետո լճից բաց է թողնվել 141.595 միլիոն խմ ջուր: Այս տարվա հունիս ամսին Սևանա լճի մակարդակը հասել էր 1900,91 մ բարձրության, որը հանդիսանում էր ամենաբարձր ցուցանիշը:

Հունիս ամսից Սևանա լճի մակարդակն արդեն նվազում է: Ընդ որում ջրառից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորվող արտահոսքն է: Նշենք, որ Սևանա լիճ ջրի մուտքը կազմում է 95.414 միլիոն խմ:

Տարբեր փորձագետների գնահատականով այս օրերի ընթացքում Սևանա լճի մակարդակն արդեն իսկ կրճատվել է 8 սմ-ով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում