Խորհրդավոր անձավները տեսնելու համար անհրաժեշտ է ունենալ համարձակություն. Սատանի կամուրջ (տեսանյութ)

Գտնվում է Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում: Այս բնական կամրջի երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50-60 մ և դրա վրայով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Սատանի կամուրջը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցության ներքո, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։

Կամրջից ոչ հեռու կան տաք աղբյուրների ջրեր շրջապատված տարբեր երանգների ստալակտիտներով։ Մինչև գետն իջնելու և խորհրդավոր անձավները տեսնելու համար անհրաժեշտ է ունենալ համարձակություն:

Ասում են, որ «Սատանի կամուրջ» անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կամրջի տակով հնարավոր է լողալով անցնել և դուրս գալ հակառակ կողմից, բայց դա թույլատրելի է միայն լավ լողորդներին, փորձառու մարդու ուղեկցությամբ և սակավաջուր ամիսներին (օգոստոս, սեպտեմբեր):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում