Մասիսում նկատվում է արագիլների անկում (տեսանյութ)

Հուլիսի 13-ին «Civil Voice» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Հովտաշատ և Դարրնիկ գյուղերում էին։ Նախորդ օրը Մասիսի շրջանի բնակիչ ահազանգել էր՝ շրջանում նկատվում է արագիլների անկում, ինչի պատճառներն անհասկանալի էին։

«Civil Voice» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Արսեն Մամիկոնյանը ցույց տվեց մի քանի թռչունների դի, որոնց անկման պատճառն ըստ մասնագետների միանշանակ հրազենային վնասվածք չէր և ոչ էլ սեզոնային բնույթ էր կրում։

Բնակիչները պատմեցին նաև, որ մինչ այդ անգամ ստիպված են եղել թաղել 4 արագիլի դի։

Թռչունների դին ուսումնասիրելուց հետո, ՀԿ-ների ներկայացուցիչները դիմեցին Դարրնիկ գյուղի գյուղապետին։ Գյուղապետարանում սակայն, չէին էլ նկատել արագիլների մասսայական անկումը։ Դավիթ Գզիրյանը՝ ծանոթանալով խնդրին, պատրաստակամություն հայտնեց հետագայում համագործակցել նեղ մասնագետների հետ, որոնք կարող են լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզել խնդիրը։ Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով խնդիրն իրականում ավելի լուրջ բնույթ կկրի, եթե թռչունների անկումները շարունակվեն՝ առաջացնելով առողջապահական խնդիրներ։ Այժմ քայլեր են ձեռնարկվում դիմելու պատկան մարմիններին խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։

Ավելի մանրամասն տեսանյութում՝

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում