Ինչո՞ւ հստակ չեն քարտեզագրվում ՀՀ հատուկ պահպանվող տարածքները

«Զանգեզուրի հատուկ պահպանվող տարածքն արդեն տևական ժամանակ է, ինչ պետք է քարտեզագրում իրականացնեն, բայց չեն անում». EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: 

Նա մանրամասնեց՝ ասելքվ. «Գիտեք՝ ինչո՞ւ չեն անում, քանի որ «Զանգեզուր արգելավայրի» մեջ մտնում են հանքերևակումներ՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն: Հիմա, եթե նրանք դա քարտեզագրեն ու ցույց տան, որ դա հատուկ պահպանվող տարածք է, վաղն այն արտոնագրերը, որ տվել են պետք է ինչ-որ լրացուցիչ խնդիրների առաջ կանգնեն: Դրա համար չեն անում»:

Պարոն Սանասարյանն անդրադարձավ նմանօրինակ ևս մեկ խնդրի ՀՀ այլ տարածքի հետ կապված: 

«Նրանք նաև մեկ այլ այլանդակություն էլ են անում. մենք ունենք Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր: Հայաստանում այդիպիսին ընդամենը երկուսը կան՝ Հանքավանն ու Ջերմուկինը: 9600 հա-ից մնացել է 5200-ը. ինչո՞ւ... 3 տարի առաջ վերցրեցին ու տարածքները կրճատեցին, քանի որ այնտեղ կան պղնձի, մոլիբդենի, ոսկու և այլ հանքավայրեր: Չնայած, որ տարածքն ունի պահպանման ամենաբարձր կարգավիճակ: Փաստորեն Հանքավանի պետական ջրաբանական արգելավայրի դեպքում մոտ 45 տոկոսը կրճատվել է»,- ասաց նա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում