Խողովակների մեջ խեղդված գետը (ֆոտո)

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԽԵՂԴՎԱԾ ԳԵՏԸ

Այլ կերպ չես անվանի Եղեգիս գետը...Ամբողջ գետը հիմնականում հոսում է խողովակների միջով... Բնապահպան նախարարությունը այս գեղեցկուհուն բռնաբարության է հանձնել տերերին ու չի էլ հետաքրքրվում, թե ինչ հալի է խեղճը... Ասածս հիմնավորեմ նոր լուսանկարներով...Առաջին լուսանկարում Եղեգիս գետն է Հերմոն գյուղում տեղադրված փոքր ՀԷԿ-ի ջրառից առաջ: Երկրորդ նկարում ջրառից հետո գետի սանիտարական հոսքն է, որը բազմաթիվ անգամ պակաս է թույլատրելի քանակից: Հիմա հարց բնապահպան նախարարության տխմարներին. լսեք, ա՛յ հայվաններ, գետը ձեր սեփականությու՞նն է, որ տվել եք անվերահսկելի շահագործման ձեր նման ընչաքաղց բաշիբոզուկներին... Ա՛յ անասուններ, որ լիցենզիա ու թույլտվություն եք ծախում, կասե՞ք որն է այս ջրթողի ձկան ճանապարհը... Դուք միայն թույլտվություն ծախո՞ղ եք, թե նաև վերասկող, հը՞... Թե՞ ,,լեվի,, հոսանքի փողից ձեզ էլ բաժին ունեք... Տեղեկացնեմ հասկացող, սրտացավ մարդկանց, որ սույն գերեզմանոց-նախարարությունը նոր թույլտվություն է տվել Եղեգիսի վրա փոքր ՀԷԿ կառուցելու, քանի որ առնվազն երկու տեղ Եղեգիսի կիրճում կուտակված են խողովակների կույտերը:

Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում