Կրկին ահավոր ծուխ է, այնպես որ շնչել չի լինում. Չորրորդ գյուղի, Մերձավանի բնակիչները շարունակում են ահազանգել (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ստանալ մի շարք ահազանգեր Մերձավան, Հաղթանակ թաղամասի (նախկին Չորրորդ գյուղ) բնակիչներից: Ըստ նրանց խոսքերի, այդ տարածքում անտանելի իրավիճակ է ստեղծվել աղբանոցում կուտակված աղբն այրելու պատճառով: Մարդիկ չեն կարողանում շնչել, պատուհան բացել: Ըստ բնակիչների մեկի խոսքերի ծուխը տարածվում է անգամ մինչև Աշտարակ: Աղբն այրելու գործընթացը վերականգնվել է օրերս, քանի որ բնակիչները պնդում են՝ որոշ ժամանակ դադար էր. աղբը չէին այրում հավանաբար ընտրությունների հետ կապված: 

Բնակիչներն անելանելի վիճակում են և պահանջում են համապատասխան պետական մարմինների կողմից որոշ քայլերի իրականացում: Այս առթիվ ցանկանում ենք հրավիրել ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԱԻ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը՝ կոչ անելով չվտանգել ՀՀ քաղաքացիների առողջությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում