«Մերձավան գյուղում թանձր ծուխ է, անտանելի վիճակ». ահազանգում են բնակիչները

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Մայիս Մարգարյան անունով օգտատերը հրապարակել է լուսանկարներ և կատարել գրառում:

«Մերձավան գյուղի բնակիչ է գրել ու խնդրում է, որ տարածենք:

Բարև ձեզ խնդրում եմ արձագանքեք էս հարցին, տարածեք, միգուցե մի բան ստացվի: Հենց այս պահին 3-րդ գյուղի տարածքում գտնվող աղբանոցի ահռելի ծավալների աղբը կուտակած այրել են և Կոնկրետ Մերձավան գյուղում թանձր ծուխ է, անտանելի վիճակ: Խնդրում եմ օգնեք, տուժում են լիքը մարդիկ: Կուղարկեմ նկարներ մթնելուց մի քանի րոպե առաջ արած, սա մի ժամանակ շատ հաճախ հանդիպող խնդիր էր, մի տևական ժամանակ չկար, հիմա նորից սկսեցին: Չափերն անցել են, էլ ճար չկա»,- գրել է նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում