«Մագելանի», «Արջի», «Մոզրովի» ու այլ պատմության և մշակույթի հուշարձաններ կտրվեն վարձակալության

Մշակույթի նախարարությունում 2017 թ. հուլիսի 7-ին կայացել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների») և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթի հայտերի բացման նիստը:

Բացման նիստի արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի մասնակցի կարգավիճակ է շնորհվել մրցույթի համար սահմանված պայմաններին համապատասխան հայտ ներկայացրած բոլոր՝ թվով 5 մասնակիցներին:

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի» քարանձավի զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթի մասնակից է «ԻՆԿԱՐ» ՍՊԸ-ն, Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի» քարանձավը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ», Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մոզրովի» քարանձավը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ» ու «Տիեզերգ» ՍՊԸ, Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների») քարանձավը՝ «ԱՐԵՆԻ-1 ՔԱՐԱՅՐ» կոնսորցիում, Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» քարանձավները՝ «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում