ՀՀ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը

Այսօր հուլիսի 6-ին կայացած արտահերթ նիստին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ևս ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը, այսպիսով ընդունելով այն ամբողջությամբ: 

Նշենք, որ օրինագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ, Ծառուկյան դաշինք, ՀՅԴ խմբակցությունների 74 պատգամավոր, իսկ դեմ` Ելք խմբակցության 4 պատգամավորները` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մինչ քվեարկությունը հայտնեց, որ օրենքի նախագիծը և նախագծին կից ներկայացված ժամանակավոր ծրագիրը լրամշակվել են:

Հիշեցնենք, որ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում