Ձկնաբուծությունը կարող է բերել Սևանա լճի ջրի աղտոտմանը ձկների կերի և արտաթորանքի հաշվին. Բարդուխ Գաբրիելյան

Այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Սևանա լճում նոր ձկնային տնտեսությունների և ցանցավանդակների ավելացումը կարող է վտանգել Սևանա լճի էկոհամակարգը: Ինչպես վստահեցնում է ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրենն այս նպատակով իրականացվելու է մոնիթորինգ, որի արդյունքում էլ հայտնի կլինեն տվյալներ:

Նշենք, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ն նախատեսում է Փոքր Սևանում ձկնաբուծական 4 նոր տնտեսություն հիմնել: Ընկերությունը Բերդկունք համայնքին հարող հատվածում կունենա ընդհանուր թվով 48 ցանցավանդակ: 

«Ես դրանում վտանգ եմ տեսնում: Կոնկրետ իմ կողմից, որպես բնապահպանի, ես չեմ տեսնում որևէ դրական իրավիճակ»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը,- «Սա բիզնես է, որը, ցավոք սրտի, հաշվի չառավ Սևանի բնական էկոհամակարգը, ինչպես նաև շատ-շատ գիտնականների խոսքը: Մարդիկ բիզնես են դրել և փորձում են դրա վրա փող աշխատել, բայց պետք է ոլորտը գոնե վերահսկողության տակ պահել: Նման գործունեության արդյունքում դեպի լիճ է արտանետվում արհեստական կերեր, որոնց մեջ որոշ մաս GMO է պարունակվում: Այդ ամբողջ կերը, իհարկե, ձուկը չի կարող յուրացնել: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում