Քաղաքապետարանի արարքը շատ մեծ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ. Կանաչների միության նախագահ (տեսանյութ)

«Դա շատ մեծ քանակությամբ մարդկային զոհերի և նյութական կորուստների պատճառ կարող է դառնալ»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նա մանրամասնեց. «Նախ Գետառը, երբ բաց հոսում էր, դրական ազդեցություն էր ունենում քաղաքի վրա: Այն ամառվա ընթացքում զովութուն էր ապահովում: Ամենամեծ և ամենահավանական վտանգը սելավն է: Եթե 1946թ.-ի նման մի սելավ կրկնվի, հետևանքները ցավալի կլինեն: Չնայած իրենք ասում են, որ նման բան չի կարող լինել, բայց բնության հետ խաղ չեն անում:

Դա անթույլատրելի է: Եթե առաջ պետք է սելավատարով գնար ջուրը, հիմա դա փակված է և մակերեսով է հոսելու, քաղաքի շենքերը կարող է կործանել: Ճանապարհային առումով Քաղաքապետարանը իհարկե շահեց, բայց սելավի վտանգի առումով այն չտեսնված է»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում