Բնասիրական դիմակահանդեսն անցավ անակնկալներով լեցուն և ջերմ մթնոլորտում (ֆոտո)

Մայիսի 30-ին Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ Բնասիրական դիմակահանդես, որին մասնակցում էին բազմաթիվ մանուկներ և ոչ միայն: Բնասիրական դիմակահանդեսի ամբողջ ընթացքն ուղեկցվում էր տարբեր տարիքի մասնակիցների կողմից պատրաստված բեմականացումներով, երգ ու պարով:

Նշենք, որ դիմակահանդեսի կազմակերպիչներն էին Պատանեկության ստեղծագործական կենտրոնը «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կենտրոնի հետ համատեղ: Մանուկներից շատերը ներկայացել էին բնության ներկայացուցիչների իրենց սիրելի կերպարների տեսքով: Բնասեր, բնապահպան Կարինե Փանոսյանը նշում է, որ դիմակահանդեսն ամենամյա է և յուրաքանչյուր տարի մասնակիցների թիվը ավելանում է:

Միջոցառման հիմնական նպատակն է մանուկների և նրանց ծնողների մոտ մեծացնել սերը դեպի բնությունն ու կենդանական աշխարհը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում