Արի Ամբերդ տանող էն մյուս ճամփեն անտերուդուս թողենք, որ Ամբերդ գնալուց գան մեր հյուրանոցի մոտով անցնեն

Էվրիկա:Ուրեմն էսօր հասկացա թե ինչու է տուրիզմը տնտեսության գերակա ճյուղ հայտարարած պետության կողմից լիովին անտեսված է դեպի Հայաստանի տուրիստական այցելավայրերից Ամբերդ տանող ճանապարհներից մեկը ՝ Քարադարանից - Ամբերդ հատվածը :Այդ ճանապարհը ընդհանուր առմամբ լավ վիճակում է տեղ տեղ խորը փոսերով որոնք անանցանելի կամ դժվարանցանելի են դարձնում այդ երթուղին զբոսաշրջային ավտոբուսների և մինիբասների համար: Այդ փոսերը լցնել և կարկատելը մեծ ծախս չի, բայց .... դեպի Ամբերդ տանող մեկ այլ ճանապարհ անցնում նույն անունը կրող հյուրանոցի մոտից և դատելով դրա կատեգորիայից այդ հյուրանոցի սեփականատերերի և իշխող <<էլիտայի>> միջև կապը ակնհայտ է :Եվ իրենք մտածել են <<արի Ամբերդ տանող էն մյուս ճամփեն անտերուդուս թողենք, որ Ամբերդ գնալուց գան մեր հյուրանոցի մոտով անցնեմ, ռեկլամա բանա, կարողա կպնի>>: Ասեմ, որ էս <<էվրիկան>> ինձ էդքան հեշտ չտրվեց և բավական ժամանակ պահանջվեց նման <<պետականակերտ>> գիտակցության խորքերը մտնելու համար: Ամեն դեպքում Շնորհավոր տոնդ Հայաստան:ճճճ

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում