Աղտոտված շրջանների ցուցակը փոխանցել եմ նաև վարչապետին. Սիլվա Ադամյան

«Ես իմ աչքով եմ տեսել, որ Երևանի հիվանդանոցներում 30 հիվանդից 3-4-ն է, որ քաղցկեղով հիվանդ չէ: Երբ ես հարցնում էի, թե ո՞ր շրջաններից են, ասացին, որ ամենաշատը Գյումրիից ու Զանգեզուրից, պատճառը գիտեք՝ մենք չունենք պատշաճ հետևողական աշխատանք». այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Տիկին Ադամյանը նշում է, որ գիտական մակարդակում, հասարակական սեկտորում բնապահպանական խնդիրների մասին միշտ խոսում են, սակայն Առողջապահության նախարարությունը լռում է: Բացի այն, որ տիկին Ադամյանը հանդիպումներ է ունենում նախարարության աշխատակիցների և նախարարի հետ, նաև աղտոտված շրջանների ցուցակը ներկայացվել է նաև վարչապետին:

«Լուրջ մտահոգություն կա նաև նրանց կողմից, սակայն ռեալ քայլեր մենք չենք տեսնում: Այն, որ մենք աշխարհի մակարդակով քաղցկեղի հիվանդացությամբ 2-րդ տեղում ենք, խոսում է նրա մասին, որ մեր շրջակա միջավայրի ուսումնասիրություններն ամբողջական ու պատշաճ չենք անում»,- մանրամասնեց տիկին Ադամյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում