«Ինչպես է բացասական կարծիքը վերածվել դրականի, ես պատկերացում չունեմ». Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին

«Երբ ես մասնակցել եմ քննարկմանը, մենք բացասական կարծիք ենք տվել, հետո, թե ինչպես է այն վերածվել դրական կարծիքի, ես պատկերացում չունեմ: Փորձեցի հետաքրքրվել, բայց այդպես էլ նորմալ պատասխան չստացա»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը:

Նշենք, որ խոսքը գնում է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» մասին: Ըստ էության, ի սկզբանե Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրին» տվել է բացասական եզրակացություն: Հետագայում պարզվեց, որ եզրակացությունը դրական է: 

«Պարոն Ջավադյանից փորձեցի պարզել: Ինքն ասաց, որ մի խումբ մասնագետներով քննարկել են: Ասաց նաև, որ դա Սևանի հանձնաժողովը չի եղել, դա ակադեմիական հանձնաժողովն է եղել, որը դրական կարծիք է տվել: Ես ճիշտն ասած այդպես էլ չկողմնորոշվեցի»,- մանրամասնեց նա:

Մեր հարցին, թե տիկին Դանիելյանը որպես մասնագետ ինչպե՞ս է վերաբերում ծրագրին, նա ասաց. «Ես, իհարկե, բացասական կարծիք ունեմ առհասարակ հանքարդյունաբերության մասին: Այդ փոքր տարածքում ինտենսիվ զարգացումը վատ հետևանքներ կունենա: Ոչ մի բանի չնայելով միայն քանդենք, հանենք ինչ հնարավոր է: Այդ տարբերակով, որղղակի երկիրը հիմքից կտրում ենք»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում