Համաշխարհային Բանկից վերցրած վարկերի մի մասը գրպանվում է, մյուս մասն էլ անտեղի մսխվում. Արուսյակ Այվազյան

2017թ. մայիսի 20-ին հանրապետության նախագահն ու կառավարության անդամները Գառնիի տաճարում ուրախ-ուրախ, ոգևորված քննարկում էին Գառնիում զբոսաշրջությունը զարգացնելու ու այդ ուղղությամբ ներդրումներ կատարելու մասին: Եթե մենք` գառնեցիներս առողջ ուժերի հետ համատեղ կենաց և մահու պայքարով չդիմակայեինք ,,Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ,, կործանարար ծրագրին, ինչպե՞ս էին Գառնիում զբոսաշրջությունը զարգացնելու:

Լավ էր, որ կարողացանք փրկել Ազատ գետի մոտ 5,2 կմ հատվածը, ափսոս մնացած հատվածը` մոտ 4 կմ մինչև Ազատի ջրամբարը, չենք կարողանում փրկել, քանզի դրա համար պետք են լրացուցիչ առողջ ու կարող ուժեր:

Համաշխարհային Բանկից վերցրած վարկերի մի մասն, ով գիտե, գրպանվում է, մյուս մասն էլ անտեղի մսխվում խողովակաշարերի համար` լրիվ անտեղի ավելացնելով վարկային բեռն ազգի ուսերին, պետության վրա: Խողովակաշարերով Ազատի ջուրը տեղափոխելիս համարյա ջրազրկվում է Ազատի այդ հատվածը, բնությունը զրկվում է բավարար չափի խոնավությունից, վտանգվում ու ոչնչանում է այդ հատվածի բնաշխարհը, որն իր բացասական ազդեցությունն է ունենալու Ազատի ջրամբարի, Ազատի ջրամբարից ինքնահոս եղանակով օգտվող համայնքների հողատարածքների վրա, ինչպես նաև փրկված հատվածի վրա:

Մինչդեռ այդ գումարներով կարելի էր արևային կայան կառուցել ու էժան էլեկտրաէներգիա ստանալով աշխատեցնել ոչ միայն Քաղցրաշենի պոմպակայանը, այլև լրացուցիչ այլևայլ եկամուտներ ապահովել:

Ներդրումներ կատարելով կարելի էր Գառնիի կիրճի այդ վտանգվող հատվածում էլ զարգացնել զբոսաշրջությունը:

Արուսյակ Այվազյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում