Քաղցկեղ, ինսուլտ, հեպատիտ. «Ամուլսարի ոսկու ծրագրի» հետևանքները մարդու օրգանիզմի վրա

«Ամուլսարի ոսկու ծրագրի» իրականացումը նախատեսում է ոսկու դուրս բերում ապարների պայթեցման միջոցով: Նշված ապարներում պարունակցում է հսկայական ծավալի վնասակար նյութեր, այդ թվում՝ մկնդեղ (Arsenicum): Բնության մեջ, անկախ գտնվելու վայրից, մկնդեղ պարունակվում է հողի, ժայռերի կազմի մեջ: Այս գործողությունների արդյունքում մկնդեղը կարող է ներծծվել ինչպես ստորգետնյա, այնպես էլ մակերևույթային ջրային հոսանքների մեջ: «Ամուլսարի ոսկու ծրագրի» իրականացման արդյունքում կիրականցվեն հետևյալ գործողությունները՝ ժայռերի և ապարների պայթեցում, ընդերքից դուրս բերում, մանրացում և վերամշակում: Այս գործընթացի արդյունքում հսկայական քանակությամբ մկնդեղ կտարածվի ՀՀ ջրային և հողային կազմի մեջ: Հետագայում մարդիկ սնվելու են այդ հողում և այդ ջրերով աճեցված սննդամթերքով:

Ինչպիսին կլինի «Ամուլսարի ոսկու ծրագրի» ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Մկնդեղով ու դրա միացություններով խրոնիկական թունավորումն առաջացնում է բոլոր օրգանների և օրգանային համակարգերի խափանում:

Մկանային համակարգ

Մկանային ցավեր, պարեզներ, մկանային ատրոֆիա, կաթված: Ծանր դեպքերում չի բացառվում նաև վերջույթների գանգրենա:

Մաշկային ծածկույթ

Շփվելով մաշկի հետ վնասում է այն: Կարող է առաջանալ հիպերպիգմենտացիա, իսկ ժամանակի ընթացքում անգամ մաշկի քաղցկեղ: 

Արյունատար համակարգ

Փոփոխվում է մարդու արյան բջջային կազմը, առաջանում է սակավարյունություն, էոզինոֆիլիա, անիզոցիթոզ: Տեղի է ունենում արյան խտացում, զարգանում է հիպոտենզիա, խանգարվում է սրտային ռիթմը, ինչպես նաև զարգանում է սրտի անբավարարություն:

Նյարդային համակարգ

Սուր թունավորման դեպքում մարդկանց մոտ զարգանում է էնցեֆալոպաթիա, վերջույթները կորցնում են զգայունությունը: Վնասվում են ուղեղի անոթները, զարգանում է հեմոռագիկ ինսուլտ: Խանգարվում է հիշողությունը, խոսելու կարողությունը, կարող է զարգանալ նաև փսիխոզ:

Շնչառական համակարգ

Շնչառական ուղիներում հայտնվելու դեպքում զարգանում է բրոնքոսպազմ, այտուցվում են թոքերը, ինչը հաճախ ունենում է մահվան ելք: Զարգանում է ացիդոզ: Փաստերը վկայում են, որ մարդիկ, ովքեր աշխատում են մկնդեղի առկայությամբ արդյունաբերության ոլորտում հաճախ տառապում են թոքերի քաղցկեղով:

Մարսողական համակարգ

Կարող է առաջանալ ստոմատիտ: Եթե մկնդեղային նյութերն ազդեցություն գործեն լյարդի վրա, կարող է զարգանալ հեպատիտ կամ ցիռոզ:

Էնդոկրին համակարգ

Տարածքներում, որտեղ ջրի մեջ մկնդեղի քանակությունը բարձր է, մարդկանց մոտ նկատվում է էնդեմիկ խպիպ:

Վերարտադրողական համակարգ

Մկնդեղն ազդում է նաև սեռական քրոմոսոմների բջիջների վրա:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում