Հանքերի պայթեցման համար կներմուծվեն պայթուցիկներ

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը ՀՀ կառավարությունից մայիսի 18-ին ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումների ներկրման թույլտվություն ստացավ: Սոտքի ոսկու և Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման նպատակով ընկերությունը կներմուծի պայթուցիկներ: 

Կառավարությունը հիմնավորում է. «Պայթեցման սարքավորումների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»:

Նշենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին Հայաստանում պատկանում է երկու ձեռնարկություն` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը և «GPM Gold» ընկերությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում