Վահագնի թաղամասի «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ

Մայիսի 14-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի բնակելի թաղամասում գտնվող «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում