Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-3, 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մայիսի 13-ին, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում