«Գնիշիկ» հիմնադրամի անտառապահը ձերբակալվել է ձկնագողության համար

YN.am-ը /ԵրևանՆյուզ/ գրում է.

Օրերս ձերբակալվել է «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքի անտառապահներից մեկը՝ Սամվել Կարապետյանը: Որքան էլ զարմանալի է նրա ձերբակալման հիմք է հանդիսացել որսագողությունը: Այսինքն, հատուկ պահպանվող տարածքի աշխատակիցը, ում նպատակն է հակաօրենսդրական գործունեության կանխարգելումը, անձամբ է խախտում օրենքը:

Վայոց ձորի մարզի ոստիկանության վարչությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Սամվել Կարապետյանի դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նախնական քննությունը դեռ ընթանում է և արդյունքը հայտնի կլինի օրերս: Սամվել Կարապետյանը կասկածվում է ձկնագողության մեջ: Ըստ մեր տեղեկությունների, խոսքը գնում է էլեկտրական լարման միջոցով 70 հատ ձուկ որսալու մասին: Սամվել Կարապետյանը հատել է Նախիջևանի սահմանը և ձկների անօրինական որս իրականացրել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանի և ՀՀ բնապահպանության նախարարի դեպի Նորավանքի կիրճ օրերս տեղի ունեցած այցելության ընթացքում նրանց ուղեկցել է նույն Սամվել Կարապետյանը: Ի դեպ, գերմանական KfW բանկը հանդիսանում է WWF-Հայաստան կազմակերպության դոնոր: Իսկ WWF-Հայաստան-ը իր հերթին հանդիսանում է «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքի նախաձեռնող և հովանավոր:

«Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի մասին.

«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքը ստեղծվել է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի կողմից՝ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Այն գործում է Վայոց ձորի մարզում: UNDP in Armenia և WWF-ը ֆինանսավորում են հիմնադրամի Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի ստեղծման ծրագիրը: Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված են մի շարք նպատակներ ուղղված բնության պահպանմանը: Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում այս մասին հիմնադրամի միջազգային հովանավորները:

Ըստ որոշ տեղեկությունների, միայն UNDP/GEF-ից «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքին տրամադրվել է 140 հազ. ԱՄՆ դոլար, ինչպես նաև WWF-Armenia-ից կրկին 140 հազ. ԱՄՆ դոլար: Ըստ որոշ տեղեկությունների սակայն ֆինանսական միջոցներ են հատկավել նաև CEPF-ից՝ 160 հազ. ԱՄՆ դոլար, իսկ CNF-ից 2014թ.-ից ի վեր հատկացվում է տարեկան 20 հազ. եվրո: Մինչ այսօր «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքում ընդհանուր ներդրումների թիվը կազմում է ավելի քան 500 հազ. ԱՄՆ դոլար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում