Շրջաններում և Երևանում անձրև ու ամպրոպ է սպասվում, առանձին վայրերում՝ կարկուտ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Ապրիլի 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում`

Ապրիլի 20-ի, 22-ի և 23-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին, 22-ին և 23-ին՝ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:


Հանրապետության տարածքում`

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում