Ֆլորիդայում վայրի ձին հարձակվել է ալիգատորի վրա (տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արգելոցներից մեկում վայրի ձին հարձակվել է ալիգատորի վրա, և հաստատության այցելուները միջադեպի ականատես են դարձել: Այս մասին հայտնում է UPI գործակալությունը:

Նշվում է, որ զբոսաշրջուհիներից մեկն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղի ունեցածի տեսագրությունը: Տեսանյութում երևում է` ինչպես է ավելի քան մեկ մետր երկարություն ունեցող ալիգատորը պառկած ճանապարհին, որի մոտ արածում են ձիերը: Շուտով ձիերից մեկը ցատկելով մոտենում է գիշատչին և մի քանի անգամ ոտքով հարվածում նրան: Ալիգատորը փորձում է կծել ձիուն, սակայն վերջինս հասցնում է փախչել:

Զբոսաշրջուհու պնդմամբ` ոչ ձին, ոչ ալիգատորը, ամենայն հավանականությամբ, լուրջ վնասվածքներ չեն ստացել:

«Երբ մենք արդեն գնում էինք, նրանց մոտ ցավի կամ արյունահոսության ակնհայտ նշաններ չկային», - գրել է նա տեսանյութի մեկնաբանությունում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում