Դավթաշենցիները մեկ տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատումը համարում են բարբարոսություն (տեսանյութ)

Շաբաթ լույս կիրակի գիշերը Դավթաշենի առաջին թաղամասում՝ այգու դիմացի մայթի մոտ 2 տասնյակ ծառերի ապօրինի հատումը դավթաշենցիների համար անսպասելի է և անընդունելի:

Մասնավորապես, դավթաշենցի մի կին կատարվածը որակեց բարբարոսություն:

«Բարբարոսություն է սա, մարդը ոնց կարող է իրեն թույլ տալ սենց բան»,-դժգոհեց կինը:

Նշենք, որ բնակիչներից շատերի համար ևս կատարվածն անսպասելի էր:

«Ճիշտն ասած, այսօր եմ անցել, մի օրվա մեջ այդպես կտրե՞լ են հիմքից: Ոչ ձայն ենք լսել, ոչ բան։ Ընենց չի, որ անցել եմ, չեմ նկատել, երեկ ուղղակի դուրս չեմ եկել»,- Tert.am-ին հայտնեց Դավթաշենի 36 շենքի բնակչուհին:

«Հատելը չեմ տեսել: Ամեն օր էլ անցնում եմ, բայց երեկ չեմ իջել, չեմ տեսել»,-ասաց դավթաշենցի մի տարեց կին:

Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, անդրադառնալով համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին, նշել էր, որ տասնյակ ծառեր հատողը եղել է մասնավոր տնտեսվարողը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է անձամբ գրություն ուղարկել Դատախազություն։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ասել էր, որ ծառահատման նման դեպքի համար վարչական տույժը բավարար չէ, օրենքը ենթադրում է նաև քրեական պատասխանատվություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում