Երկրին մեծ երկնաքար է մոտենալու

Երկրի կողքով համեմատաբար մեծ չափսերի երկնաքար է անցնելու, որն ստացել է 2014 JO25 անվանումը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` հղում անելով ՆԱՍԱ-ի կայքին, երկնաքարը հնարավոր կլինի տեսնել ապրիլի 19-ի գիշերը լույս 20-ին աստղադիտակի օգնությամբ: Մոլորակից երկնաքարի հեռավորությունը կկազմի 1.8 մլն կմ:

Նշվում է, որ մեր մոլորակի հետ երկնաքարի բախման հավանականությունը փոքր է: Ապրիլի 19-ին 2014 JO25 երկնաքարի մոտեցումը Երկրին կդառնա երկնային մարմնի ամենամոտ թռիչքը վերջին 400 տարվա ընթացքում և առաջիկա 500 տարվա ընթացքում չի կրկնվի:

Երկնաքարը սովորաբար «պոտենցիալ վտանգավոր» է համարվում, քանի որ ՆԱՍԱ-ն այն ներառում է երկնային մարմինների շարքում, որոնք մեր մոլորակին ամենից շատ են մոտենում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում