Հայաստանի բնության պետական թանգարանում նշվել է թռչունների միջազգային օրը

Հայաստանի բնության պետական թանգարանում նշվել է թռչունների միջազգային օրը

Մարտի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում թռչունների միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել Սեր հայրենի բնության հանդեպ խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը հրավիրված էին գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: «Թռչունների պահպանման միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ Մամիկոն Ղասաբյանի գլխավորությամբ ներկայացրել են Հայաստանի էնդեմիկ թռչնատեսակների մասին տեղեկություններ և կարևորել նրանց բնադրավայրերի պահպանությունը:

«Թռչունների պահպանման միություն» հասարակական կազմակերպության կրթության գծով համակարգող Մարիաննա Դանիելյանը ներկաների համար անց է կացրել բաց դաս` Հայաստանի թռչունների կենսակերպը խորագրով:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր ներկայացրել են Հայաստանում բնակվող թռչունների կենսակերպն ու առանձնահատկությունները: Դպրոցի աշակերտները հանդես են եկել նաև իրենց հեղինակած ստեղծագործական ներկայացումներով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում