Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ

Սույն թվականի մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետություն, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

«Այս պահին տեղեկություններ չկան վնասների մասին: Ավելին դեռ չեմ կարող ասել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում