Հայաստանի բոլոր մարզերում աճող խոտաբույսը նվազեցնում է միսը եփելիս առաջացող քաղցկեղածինների քանակությունը

Ամերիկացի գիտնականները վստահեցնում են, որ միսը ջերմային մշակման ենթարկելիս առաջացող քաղցկեղածին նյութերի քանակը նվազեցնելու համար հարկավոր է ուտեստը պատրաստելիս ավելացնել ընդամենը մեկ բաղադրիչ՝ խնկածաղիկ սովորական:

Պարզվում է, որ այս համեմունքի նույնիսկ մի փոքր քանակությունը կարող է զգալիորեն նվազեցնել միսը տապակելիս առաջացած քաղցկեղածինների քանակությունը:

Բացի այդ, այն սպանում է աղիքային ցուպիկը, որը նույնպես կարող է լինել մսի մեջ: Այս համեմունքը կարելի է ավելացնել ոչ միայն տապակած, այլև շոգեխաշած մսին:

Խնկածաղիկը տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, մարգագետիններում և տափաստաններում

Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում