Վանա կատուների շարժն ու բազմացումը վերահսկելու համար նրանց մաշկի տակ չիպ կտեղադրվի

Թուրքիայում Յուզյունջյու Յըլ համալսարանին կից Վանա կատուների ուսումնասիրմամբ զբաղվող կենտրոնը հայտարարել է կատուների վրա չիպ տեղադրելու որոշման մասին:

Ինչպես հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ կատուների մաշկի տակ հատուկ չիպեր տեղադրելով՝ կենտրոնի աշխատակիցները նախատեսում են ավելի ակտիվ կերպով վերահսկել կենդանիների շարժն ու բազմացումը:

Հայտարարության մեջ ասվում է, որ մեխանիզմի նպատակն է կանխել Վանա կատուների՝ այլ տեսակի կատուների հետ բազմացումն ու ապահովվել այս ցեղատեսակի պահպանումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում