Կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Արծվիկ Մինասյանը: Երևանի բուսաբանական այգում կենսաբազմազանության և գիտակրթական կենտրոնի զարգացման հեռանկարները հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Բանախոսը մանրամասնորեն ներկայացրել է բուսաբանական այգու` որպես ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատության գործունեությունը, անդրադարձել առավել կենսական հիմնախնդիրներին, այդ թվում, ոռոգման համակարգի հիմնանորոգմանը, նաև բնակչության լայն զանգվածների համար բացօթյա բարեկարգ ռեկրեացիոն գոտու ստեղծման անհրաժեշտությանը:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա. Սաղաթելյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման էկոլոգիական և տեխնիկական ռիսկերի մասին զեկույցը: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը ներկայացրել է «Գիտական հետազոտությունների արդյունքները էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում» հայեցակարգը: Անդրադարձ է եղել բնապահպանության ոլորտում գիտական հետազոտությունների վերաբերյալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, գիտական հետազոտությունների անհրաժեշտությանը, կադրային խնդիրների: Զեկույցներում արծարծված հարցերի առավել խորքային քննարկման նպատակով դրանց անդրադարձ կարվի նաև հաջորդ նիստում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում