Անօդաչու սարքը նկարահանել է սերֆերի և շնաձկան «հանդիպումը» (տեսանյութ)

Անօդաչու թռչող սարքը տեսանյութ է նկարահանել՝ ինչպես է մեծ սպիտակ շնաձուկն Ավստրալիայի ափերի մոտ փորձում հարձակվել սերֆերի վրա։ Տեսանյութը տեղադրվել է Youtube կայքում։

Միջադեպը, ինչպես հայտնում է lenta.ru-ն, տեղի է ունեցել Բալինա քաղաքից ոչ հեռու։ Տեսանյութը նկարահանել է Նոր Հարավային Ուելս նահանգի կառավարության անօդաչու սարքը, որը հետևում է սպիտակ շնաձկների տեղաշարժին։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է գիշատիչն ուղղվում սերֆերի կողմը, սակայն վերջին պահին մտափոխվում է և փոխում ուղղությունը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում