Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ:

Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում