ԱՄՆ-ում հոր հետ 20 դոլարի վրա գրազ եկած փոքրիկը փորձում է հեծնել ցլին (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ԱՄՆ-ում փոքրիկ տղան փորձում բարձրանալ ցլի վրա՝ ցանկանալով հաղթել հայրիկի հետ ունեցած գրազն ու ստանալ նրանից խոստացված 20 դոլարը:

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ տեսանյութը նկարահանվել է հենց երեխայի հոր կողմից, որը նկարահանելիս պատմում է, որ երեխայի հետ գրազ է եկել 20 դոլարի վրա, և հիմա փոքրիկը փորձում է կատարել պայմանը՝ դրամական պարգևը ստանալու համար:

Տեսանյութում լսվում է նաև աղջկա ձայն, որը հավանաբար երեխայի ավագ քույրն է և փորձում է հասկացնել հորը, որ դա այդքան էլ անվտանգ զբաղմունք չէ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում