Ճանաչողական ուղեցույց զբոսաշրջիկների համար

ՀՀ բնապահպանության, ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, մշակույթի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և ՀՀ բնապահպանության նախարարության բնության

պետական թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում:  Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում՝ զբոսաշրջության երթուղիները տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր: 

Ներկայացվել է զբոսաշրջային-տեղեկատվական նշանների տեղադրման և տեղեկատվական համակարգի ապահովման հայեցակարգի նախնական տարբերակը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերի, բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր և բնութան հուշարձաններ) վերաբերյալ տեղի բնակչության և այցելուների իրազեկվածության բարձրացմանը: Զբոսաշրջային ցուցանակները և նշանները կարևոր բաղադրիչ են այցելուների համար հաճելի և հյուրընկալ միջավայր ապահովելու համար: Զբոսաշրջային-տեղեկատու ցուցանակներն ուղղության ցուցիչ-նշաններ են, որոնք այլ նշաններից տարբերվում են նրանով, որ գրվում են սպիտակ տառերով շագանակագույն հիմնագույնի վրա, և կարող են պատկերանշաններ պարունակել այն տեղանվան վերաբերյալ, որի մասին տեղեկություն է ներկայացվում:

Զբոսաշրջային- տեղեկատու նշանների գույնը և ոճը նույնականացվում է զբոսաշրջային ոլորտի հետ, և դրանք հեշտությամբ ճանաչելի դարձնում ճանապարհորդների համար:

Վերոնշյալ գերատեսչությունների համատեղ ջանքերով կամփոփվեն զբոսաշրջային-տեղեկատվական ցուցանակների ուղեցույցների ստեղծման աշխատանքները և տեղեկատվական նշանները կտեղադրվեն Հայաստանի ողջ տարածքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում