Անգլիայի դաշտերից մեկում հայտնաբերվել են հազարից ավելի լքված ճտեր (լուսանկարներ, տեսանյութ)

Անգլիական Փիթերբորո բնակավայրի հարակից դաշտերից մեկում հայտնաբերվել են հազարից ավելի հավի ճտեր, որոնք շրջակայքը վառ դեղին գույնով են «ներկել»:

Ինչպես նշում է boredpanda.com-ը, բախտի քմահաճույքին թողնված թռչուններին նկատել է տեղաբնակներից մեկը, որին գրավել է դաշտի՝ տեղ առ տեղ տարօրինակ դեղին երանգը: Երբ նա մոտեցել է, շատ է զարմացել՝ հայտնաբերելով, որ դրանք 1 օրական ճտեր են:

«Ես երբևիցե նման բան չէի տեսել, շուրջս ուղղակի դեղինի ծով էր»,-պատմել է դեպքի վայր հասած բնապահպաններից մեկը:

Նշվում է, որ ճտերի մի մասը սատկել է, իսկ մյուսներն էլ տեղափոխվել են հատուկ կենտրոն: Այժմ փորձ է արվում պարզել՝ ով էր ճտերին միայնակ լքել դաշտում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում