Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.60C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.20C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.20C

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում