Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր

Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր

2017թ. փետրվարի ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրահեռացման ոլորտին առնչվող իրավական շրջանակի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր:

Քննարկման արդյունքում առաջարկվել է այն մոտեցումը, որ ՀՀ Ջրային օրենսգրքում և համապատասխան որոշումներում անհրաժեշտ է ներառել իրավական շրջանակի փոփոխություն՝ նպատակ ունենալով կարգավորելու քաղաքային կեղտաջրերի հավաքումը, մաքրումը և հեռացումը դեպի շրջակա միջավայր: Կարգավորումը պետք է ներառի նաև քաղաքային բնակավայրերի համար սահմանված մաքրման պահանջներն ու ժամանակացույցը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում