Ավստրալիայում մտադիր են 1 մլն կենգուրու սպանել մեկ տարում

Ավստրալիայում մտադիր են ավելի քան մեկ միլիոն կենգուրուների սպանել այս տարի, քանի որ երկրում ծրագիր է իրականացվում` վտանգված արոտավայրերը և վայրի բնությունը պահպանելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այս միտքը դուր չի եկել բնապահպանական խմբավորումներին, որոնք քննադատում են կենդանիների անօրինական սպանությունը ագարակատերերի և որսորդների կողմից: Ըստ բնապահպանների` կառավարական որսի ծրագիրը կարող է հանգեցնել հենց կենգուրուների թվաքանակի կտրուկ անկմանը:

Նոր Հարավային Ուելս նահանգի Շրջակա միջավայրի պահպանության գրասենյակի խոսնակը պնդում է, որ «երկարատև որսի» արդյունքում կենգուրուները կարող են հայտնվել անհետացման եզրին:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տվել, որ 2015-ին ավելի քան 1.5 մլն կենգուրու է սպանվել, մինչդեռ 2016-ի տվյալները հստակ չեն: Բնապահպանների կարծիքով, սակայն, իրական թվերը շատ ավելի բարձր են:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում