Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետ որոշ շրջաններում կբարձրանա 7-9 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում