Սեւանա լիճը սառույցի տակ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Սեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երեւույթները: Առաջին սառցային երեւույթները, ձեւավորվում են ափի մոտ` սկսած նոյեմբերի սկզբից: Սեւանա լճում ափասառույց ձեւավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ:

Բաց լճի վրա սառույցը առաջանում է հունվարի երկրորդ կեսից մինչեւ փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում: Վերջին տարիներին լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման պատճառով առաջին սառցային երեւույթները 15-17 օր ավելի շուտ են սկսվում, քան այն ձեւավորվում էր լճի բնական մակարդակի ժամանակ:

Երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից ցածր է, իսկ փետրվարին առանց քամի եղանակի տեւողությունը կազմում է 100 ժամ եւ ավելի, ապա լճի վրա ձեւավորվում է համատարած սառցածածկույթ, որից լիճն ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին:

Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը՝ ջերմության պաշարները նվազել են, որը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, եւ եթե մինչեւ 1947թ. լիճը սառույցով ծածկվում էր 5-15 տարին մեկ անգամ /1890, 1905, 1921, 1926, 1937, 1949 թվականներին/, ապա 1948թ. հետո` 1-7 տարին մեկ անգամ /1950, 1954, 1957, 1959, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1997, 2000, 2007, 2008, 2012 թվականներին/:

Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սեւանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ.-ին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45սմ:

Պայմանավորված 2017թ. եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 3-ից Մեծ Սեւանում ձեւավորվել է համատարած սառցածածկ, իսկ Փոքր Սեւանը սառցապատ է մասամբ (80-90%), սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ:

Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցակալումը ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերեւութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը եւ պակասում է թթվածնի քանակությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ափամերձ բնակավայրերի բնակիչներին լճի վրայով չքայլել եւ ավտոմեքենա չվարել, քանի որ սառցածածկի հզորությունը մեծ չէ եւ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

«Մաքուր Հայաստան» ծրագիր. Մայիսի 27-ին` համապետական շաբաթօրյակ «Ինչպես է բացասական կարծիքը վերածվել դրականի, ես պատկերացում չունեմ». Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին Բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում. սպասվում են անակնկալներ (տեսանյութ) ՀՀ սողանքային աղետի կառավարման պլանն արժանացավ հավանության Ցավոք, մեր հասարակությունը կենդանիների նկատմամբ ունի առարկայական վերաբերմունք. բնապահպան Կարինե Փանոսյան «Անիմալիքս» խորագրով ցուցահանդես՝ Երևանի Կենդանաբանական այգում «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի տարածքում օձ են բռնել Գյուղացի երեխան այնքան է տեսել սպանվող կենդանի, որ նրա զգացմունքները բթացել են. բնապահպան Քննարկվել է վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոնի ստեղծման ծրագիրը Երևանում մեկնարկում է «Արևորդի» բնապահպանական փառատոնը Կենդանիների սպանդ պետական մակարդակով. Պատասխանատուն Ազգային Ժողովն է «Նկարվիր ընձառյուծի հետ». նոր բնապահպանական տեղեկատվական արշավ Ինչ է կատարվում «Շիկահող» արգելոցի և «Արցախանտառի» սահմանագլխին Նուբարաշենից մինչև Հրազդան գետ. Ջրերը վարակման վտանգի տակ են Պաշտոնանկ են արվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալները և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը Համաշխարհային Բանկից վերցրած վարկերի մի մասը գրպանվում է, մյուս մասն էլ անտեղի մսխվում. Արուսյակ Այվազյան
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում