Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում