Ջերմուկի վարչական տարածքում` նոր բաց հանք

ԷկոԼուր

Ջերմուկի վարչական տարածքում «Արսքար» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել Ջերմուկի բազալտի հանքը:

Ըստ ներկայացված հայտի` «Ջերմուկի բազալտի հանքավայրի տարածքը դուրս է «Ջերմուկ» ջրաբանական և «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրերի տարածքներից, հետևաբար, հանքավայրում իրականացվելիք օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները բացասաբար չեն անդրադառնա բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական հավասարակշռության վրա»:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ստեղծում է «Ջերմուկ» ազգային պարկ՝ միավորելով «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրերը: Ազգային պարկի սահմանները դեռ հստակեցված չեն, և դեռ պարզ չէ՝ ինչ հեռավորության վրա այն կգտնվի շահագործման պատրաստվող հանքերից: «Հենց սկսենք «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման աշխատանքները, առաջին գործողությունը քարետզագրումն է լինելու»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ բնության հատուկ պահպանվող տարածքների շրջակայքում ցանկացած նախաձեռնություն, շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության կանոնների համաձայն, ենթակա է մանրամասն ուսումնասիրության:

Ջերմուկի բազալտի հանքավայրի շրջանում հանդիպում է ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված: Կան բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, քարակաքավ, բազմաթիվ ճնճղուկազգիներ, ձկներից՝ կարմրախայտ, կողակ: Շատ են սողունները: Ըստ հայտի` բուսական և կենդանական աշխարհի վրա հանքի շահագործման ազդեցությունը գրեթե զրոյական է:

Հանքավայրի պաշարները հաշվարկված են 1304.5հազ.մ3, բացահանքի տարեկան արտադրողականություն ընդունված է 3000մ3: Բացահանքի օտարման տարածքը շուրջ 1.0 հա է:
Ջերմուկի բազալտի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի հանրային լսումները (2-րդ հանրային լսում) նախատեսված են ս.թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում:

«Արսքար» ՍՊԸ-ի հիմնադիրը Անաստաս Արսենյանն է:

Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի որակը վատթարացել է. «Էկոլուր» Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ճապոնիայում այս տարի սակուրան սովորականից 5 օր շուտ է ծաղկել Հերթական կանաչ հանրային տարածքի բռնազավթում Երևան քաղաքում (տեսանյութ) Հսկա աքաղաղի մասնակցությամբ տեսանյութն իրարանցում է առաջացրել համացանցում (տեսանյութ) Ջերմաստիճանը մարտի 20-ից կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակը Նոր Զելանդիան՝ որպես զբոսաշրջության լավագույն վայրերից մեկը Ռուսաստանում տղամարդն արջ է ման տվել բակում (տեսանյութ) Վարչապետը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սկանդինավիայից Հայաստան կներխուժի նոր հզոր ցիկլոն, սպասվում է առատ ձյուն և բուք. ԱԻՆ Իսլանդիայի ողջ գեղեցկությունը՝ մեկ տեսանյութում Հայաստանը՝ տիեզերքից ամեն օր՝ երկու տարվա ընթացքում (տեսանյութ) Նյու Յորքում ժամանող գնացքը ձնով է պատել հարթակին կանգնած մարդկանց (տեսանյութ) Այսօր կեսօրից սկսած ՀՀ ողջ տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծի վերաբերյալ բնապահպանները դժգոհություն ունեն:
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում