Պետք է կիրառել առկա լավագույն տեխնոլոգիաները կամ բնապահպանական լավագույն գործունեության մեթոդաբանությունը` բաց այրումը կանխարգելելու նպատակով

Պետք է կիրառել առկա լավագույն տեխնոլոգիաները կամ բնապահպանական լավագույն գործունեության մեթոդաբանությունը` բաց այրումը կանխարգելելու նպատակով

«Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում կայացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված սեմինար:
Սեմինարին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակաուղղված է բաց այրման աղբյուրներից դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը:
Դիօքսինների վտանգը պայմանավորված է ինչպես դրանց ֆիզիկաքիմիական հատկություններով (կայունություն շրջակա միջավայում, ճարպերում` լավ, ջրում` վատ լուծելիություն, տարբեր էկոլոգիական համակարգերում կուտակվելու հատկությամբ), այնպես էլ չափազանց թունունակությամբ մարդու և կենսոլորտի այլ ներկայացուցիչների համար:
Ի կատարումն 2003 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, կոնվենցիայի կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատաբար արագ եղանակ է, սակայն հանդիսանում է շրջակա միջավայրում դիօքսինների արտանետումների աղբյուր:

Սեմինարի ընթացքում ներկայացվել են այն գործողությունները, որոնք իրականացվում են Հայաստանում և նպատակաուղղված են կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում