Թաիլանդում փիղը ժանիքով հետ է շպրտել հետաքրքրասեր զբոսաշրջուհուն (տեսանյութ)

Թաիլանդում փիղը հարձակվել է զբոսաշրջուհու վրա, երբ նա չափազանց մոտ է եկել իրեն: Աղջիկը փորձել է շոյել փղին լողանալու ժամանակ, սակայն կենդանին շփվելու ցանկություն չի ունեցել:

Life.ru-ն գրում է, որ փիղը ժանիքով հարվածել է զբոսաշրջուհուն այնպիսի ուժով, որ աղջիկն անմիջապես հետ է շպրտվել: Բարեբախտաբար, աղջիկը ողջ է մնացել. նա ընկել է սուր ժայռերից մի մետր հեռավորության վրա:

Ավելի ուշ զբոսաշրջուհին պատմել է, որ ինքը վաղուց հավանում է փղերին և նույնիսկ մտադիր է եղել դաջվածք անել իր սիրելի կենդանու պատկերով, սակայն վերջին միջադեպը փոխել է իր կարծիքը:

«Փղերն իմ սիրելի կենդանիներն են եղել, սակայն այժմ սարսափում եմ նրանցից»,- ասել է նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում