Նոր Զելանդիայում կրկին ափ է նետվել 100-ից ավելի կետ (լուսանկարներ)

Նոր Զելանդիայի Գոլդեն բեյ լողափը կրկին լցվել է ցամաք նետված կետերի մարմիններով, որոց թիվը հասնում է 110-ի:

Ինչպես հաղորդում է radionz.co.nz-ն, Վայրի բնության պահպանության վարչության աշխատակիցներն ու կամավորները համատեղ ջանքերի շնորհիվ մոտ 100 կետի օվկիանոս են վերադարձրել:

Փրկված ձկները միացել են մոտ 200 կետից բաղկացած վտառին, սակայն շարունակում են մնալ առափնյա հատվածի ծանծաղ ջրերում: Ուստի՝ մեծ է վտանգը, որ մակընթացության ժամանակ դրանք կրկին ափ կնետվեն:

Հիշեցնենք, որ երեկ ափ էր նետվել 400-ից ավելի կետ, որից 300-ը սատկել էր: Մնացածին հաջողվել էր ջուրն ուղարկել:

Հայտնի է, որ սա վերջին տասնամյակներում նմանատիպ ամենախոշոր դեպքերից է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում