Կայացել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի շուրջ հերթական քննարկումը

Փետրվարի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Փետրվարի 1-ին կայացած հանդիպումից հետո Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացրել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները: Քննարկում է ծավալվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» /ԳԱՏՕ/ ծրագրով իրականացված ուսումնասիրության և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները նվազեցնելու հնարավոր տարբերակների շուրջ: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկներ է ներկայացրել Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի սահմանված չափաքանակների, ռեսուրսավճարների, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների վերաբերյալ, իսկ գյուղնախարարությունը ներկայացրել է գերատեսչության կողմից կատարված վերլուծությունը՝ օպերատիվ տվյալների հիման վրա: Նիստի ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ մեկ շաբաթից ծրագրի ամբողջական ներկայացման համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում